ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․
«Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ:
«Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները, առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները.
1. Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին Կայսրությունը:
2. Երկրորդ Հանրապետությունը (1848-1952), որը ծնվեց միապետության դեմ հեղափոխությունից հետո և վախճանվեց, երբ Նապոլեոնի զարմիկը` Լուին հռչակեց Երկրորդ Կայսրությունը:
3. Երրորդ Հանրապետությունը (1870-1940), որը ստեղծվեց, երբ Լուի Նապոլեոնի կայսրությունն ընկավ Պրուսիայի հարվածների տակ, և վախճանվեց նացիստական Գերմանիայից կրած պարտության արդյունքում:
4. Չորրորդ Հանրապետությունը (1946-1959) ստեղծվեց, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական օկուպացիայից:
5. Հինգերորդ Հանրապետությունը (1958-մինչև հիմա) ստեղծվեց, երբ Ֆրանսիան փոխեց հանրապետական կառավարման ձևը խորհրդարանականից` կիսանախագահական:
Այսպիսով, ըստ ներկայացված ավանդույթի, հանրապետության համարակալումը փոխվում է, եթե նոր հանրապետության ստեղծմանը նախորդել է
ա) ոչ հանրապետական կառավարման ժամանակաշրջան (1, 2, 3 հանրապետությունները),
բ) օկուպացիայի ժամանակաշրջան (4-րդ հանրապետությունը),
գ) սահմանադրական կառավարման այլ մոդել:
Այս ստույգ չափանիշներով` Հայաստանում Չորրորդ Հանրապետությունը ստեղծվել է 2018 թվականին, երբ կատարվեց անցումը կիսանախագահական կառավարման համակարգից` խորհրդարանական կառավարման համակարգ:
Այդ անցումը իրականացրել է Սերժ Սարգսյանը, բայց նրան չհաջողվեց շարունակել իր կառավարումը նոր համակարգում: Չորրորդ հանրապետությունը ունեցել է ընդամենը մեկ կառավարիչ` Նիլոլ Փաշինյանը, որն արդեն ութ տարի է ինչ ղեկավարում է կառավարման այս նոր մոդելի շրջանակներում:
Չորրորդ Հանրապետությունն, այսպիսով, գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի ոչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում:
«Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում է մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար:
Մեր նպատակը պետք է լինի հեռացնել Փաշինյանին և իրականացնել այնպիսի սահմանադրական ռեֆորմ, որը կվերականգնի և կվերածնի հայոց պետականությունը»։






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա