Համաձայն փոփոխվող կարգի՝ 2025 թվականի սեպտեմբերից պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը նախկինում 1 ամսվա փոխարեն ստանալ 3 ամսվա համար։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար 3 ամսվա անհրաժեշտ քանակով՝ անկախ սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը (ըստ հետևյալ ցանկի), hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով»,- ասվում է հաղորդագրությունում։






Բաց մի թողեք
Թեժ պայքար է սկսվել նոր ու անբուժելի վիրուսի դեմ, որ չտարածվի աշխարհում
Բռնկվել է անբուժելի վիրուս, որը կարող է համաճարակ առաջացնել
8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն