Ադրբեջանական մամուլից տեղեկանում ենք, որ Ռուբեն Վարդանյանի դատավարությունն ավարտին է մոտենում` հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին: Այդ օրը կխոսի մեղադրողը եւ հավանաբար դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու:
Ադրբեջանի նման բռնապետությունում օրենքի ձեւական կողմը փորձում են պահպանել, որ աշխարհին ցույց տան, թե` օրենքի շրջանակներում է քննությունը գնում: Ռուբեն Վարդանյանի մերձավորները մինչեւ վերջերս ակնկալում էին, որ Ծննդյան տոներից առաջ դատավճիռը կհրապարակվի, սակայն, ըստ ամենայնի, Բաքուն որոշել է քրիստոնեական տոնից առաջ քրիստոնյա հայերի նկատմամբ դատավճիռ չարձակել, որ որեւէ հակազդեցություն չհնչի քրիստոնեական աշխարհից:
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն, ամենայն հավանականությամբ, կարձակվի հունվարի վերջին, կամ փետրվարին: Բնականաբար, ոչ իրավապաշտպանները, ոչ մերձավորները որեւէ ակնկալիք չունեն ալիեւյան դահիճ ռեժիմից, մանավանդ` Հայաստանի իշխանությունների ակնհայտ անտարբերության պայմաններում:
Եւ կարծում են, որ հայ միլիարդատիրոջը, հայրենասեր մարդուն ցմահ ազատազրկում է սահմանելու Բաքվի կամակատար դատարանը: Իսկ ինչու զարմանալ, եթե մեկ այլ միլիարդատեր հենց այս պահին հայկական բանտում է գտնվում` 7 ամսից ավելի առանց որեւէ հիմքի կալանավորված:
Եւ նրանք երկուսն էլ հայ ազգի համար շատ բան արած, ոչ մի օրինազանցություն թույլ չտված, իրենց հայրենիքին նվիրված հայ մարդիկ են:






Բաց մի թողեք
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»