Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երևանյան կրկես»-ի։
Այս մասին հայցադիմում է առկա «Դատալեքս» հարթակում։
Հայցվորը պահանջում է լուծել իր և գնորդի միջև 2006 թվականի փետրվարի 14-ին կնքված և 2006 թվականի ապրիլի 20-ին նոտարական կարգով վավերացված պետական գույքի օտարման թիվ 356-Օ պայմանագիրը, գնորդի և պատասխանողի միջև 2006 թվականի հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, հայցվորի և պատասխանողի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված և 2006 թվականի դեկտեմբերի 20-ին նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագիրը, հայցվորի և պատասխանողի միջև 2011 թվականի օգոստոսի 13-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070.0 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի, 180.9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0. 57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։
Հայցվորը նաև պահանջում է, որ գնորդին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070.0 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, 180.9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը և դրանց զբաղեցրած 0. 57598 հա մակերեսով հողամասը բռնագանձում տարածելու միջոցով առգրավվեն հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ այդ Գույքի նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Նաև՝ ՀՀ ք. Երևան, Կենտրոն համայնք, Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070.0 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, 180.9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը և դրանց զբաղեցրած 0. 57598 հա մակերեսով հողամասը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի։ Պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել իր կողմից նախապես վճարած 200 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը։






Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ 30-ամյա տղամարդիկ տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ