Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի կողմից կազմակերպվել է ազատազրկված կանանց հանդիպումն իրենց երեխաների հետ։
Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։
Տոնական միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։
Ծնող-երեխա հանդիպումը հիշարժան դարձնելու համար նախապատրաստված է եղել նվերներով լի բազմաբնույթ ծրագիր։ Երեխաներին ողջունելու են գնացել մուլտհերոսներ, որոնք ուրախ կատարումներով բարձր տրամադրություն են փոխանցել մանուկներին։ Նրանց տրամադրվել են շապիկներ և գլխարկներ՝ հնարավորություն տալով դրանք նկարազարդելու մանկական երևակայությամբ և բազմաթիվ գունային երանգներով։
Ավարտին փոքրիկներն իրենց մայրերի հետ ծաղկամաններում անվանական ծաղիկներ են տնկել, որոնց խնամքը պիտի շարունակեն երեխաները՝ որպես շուտափույթ միավորման և երջանիկ ապագայի խորհրդանիշ։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 26-ի աստղագուշակ․ Ձեր ինտուիցիան կօգնի ձեզ կողմնորոշվել անսովոր իրավիճակներում
Դեկտեմբերի 25-ի աստղագուշակ․ Դժվարություններից խուսափելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր …
Տեր Վրթանես Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից և անակնկալ այց կատարել Մայր Աթոռ