Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը:
Այն ԱԺ-ում ներկայացրեց նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:






Բաց մի թողեք
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի հետ. Լուսանկար