«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց ա խոսում: Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000 $ վերցնես հոդված ծախես: Մեզ նենց լիդեռ է պետք, ով կուշտ է և արժանապատվություն ունի»։
Հիշեցնենք, այսօր համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մենք Սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք՝ Հայաստանը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք, ասեք` փաթաթեք, մենք գնում ենք։ Նրանք, ում մտքով նման բան անցնի ՀՀ-ն նրանց կփաթաթի, կդնի համապատասխան տեղում»։






Բաց մի թողեք
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան