Աղետի գոտում ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ կա փլված:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, առնվազն 5-6 կամուրջ կա, որ բավականին խոշոր են, և մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի վերականգնման համար:
«Դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ: Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասաց նախարարը:
Ամբողջ օրը Բագրատաշեն գնացող ճանապարհի մի հատվածում գետը հոսել է ճանապարհով: Ըստ նրա՝ գետի մակարդակի իջեցման հետևանքով ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են կատարվում:
«Վրաստանի գործընկերների, ՊԵԿ գործընկերների հետ աշխատել ենք, հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունն աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավականին ծանրաբեռնված են»,- ասաց նախարարը:






Բաց մի թողեք
Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ․ ավարտից հետո ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության
Գլխավոր դատախազը ոչ թե 8 մլն դրամ, այլ 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար է ստացել
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիեւին և Փաշինյանին, ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան