Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երեկ իր մասնակցությամբ հրապարակված տեսանյութին, որտեղ նրան մեղադրում են սրճարանում սուրճ խմելու և ակցիային չմիանալու համար։
Վերջինս պարզաբանել է, որ տեսանյութն ամբողջական չի հրապարակվել և այն որակել է պրովոկացիա։
«Ես միայն մի բան հասկացա․ ինչքան շատ է պրովոկացիան։ Ամբողջական տեսանյութը, իհարկե, չկա, չեն հրապարակում, քանի որ մի աղջիկ ինձ մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ և հայրենիքը հավասարեցնում է սուրճին, իսկ տղան խոսում է հրամանների մասին։
Այո՛, զզվելի և տհաճ է «լրագրողական» այս մոտեցումը։ Քանի որ ինձ մոտեցած նկարահանող խումբը լրագրողական էթիկա չուներ, նույնիսկ հարկ չեմ համարել նրանց հարցերին պատասխանել»,- գրել է նա։
Թովմասյանը նշել է, որ չկա որևէ մեկը, որը կկարողանա իրեն հրամաններ տալ․ «Հրամանների մասին միայն մի բան կասեմ՝ սեփական կարծիք ու վարքագիծ ունենալու համար ես ոչ մեկի հրամանին չեմ սպասել»։






Բաց մի թողեք
Հունվարի 27-ի աստղագուշակ․ Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ
Ով է Գորիսում սպանված, Առուշանյանի վարորդ Արենը՝ երկու անչափահաս երեխաների հայր էր․ Լուսանկար
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին