Տեղեկությունը տարածել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի երեք քաղաքացու, երեք իրավաբանական անձի և մեկ չոր բեռնատար նավ։
Միաժամանակ, ամերիկյան իշխանությունները վերացրել են Մոսկվայի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Կարինա Ռոտենբերգի՝ գործարար Բորիս Ռոտենբերգի կնոջ նկատմամբ սահմանափակումները։
Թարմացված ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի քաղաքացիներ Յուրի Բելյակովը, Վյաչեսլավ Վիդանովը և Սոհրաբ Գայրաթը, ով ունի նաև Աֆղանստանի քաղաքացիություն։
Թվարկված իրավաբանական անձինք ներառում են «Էդիսոն» ՍՊԸ-ն, «Կոլիբրի Գրուպ» ՍՊԸ-ն և «Սքայ Ֆրեյմ» ՍՊԸ-ն: Պատժամիջոցներ են կիրառվել նաև ռուսական դրոշով բեռնափոխադրող ZAFAR-ի դեմ։ Թվարկված բոլոր անձինք և նավը ներառված են SDGT պատժամիջոցների ցանկում, որը ԱՄՆ իշխանությունները օգտագործում են «ահաբեկչության դեմ պայքարում» անհատներին և կազմակերպություններին թիրախավորելու համար:
Բելյակովի անունն ու անձնական տվյալները նշված են ուկրաինական «Միրոտվորեց» կայքում։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին