ԱՄՆ Կոնգրեսի կայքում տեղադրվել է Ադրբեջանին ռազմական և ֆինանսական օգնությունը սահմանափակող 907-րդ հոդվածի լիակատար չեղարկման օրինագծի տեքստը։
Օրինագծում ընդգծվում է, որ «անկախությունից ի վեր Ադրբեջանը մնացել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հուսալի գործընկերը՝ ապահովելով իմաստալից համագործակցություն ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ ժամանակներում»։
Այն նաև նշում է, որ Բաքուն փաստացի վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջնահերթությունը և հասել է խաղաղ կարգավորման, որի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար համաձայնեցված են։
Օրինագծի համաձայն՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը պետք է չեղյալ հայտարարվի, և այս հոդվածին վերաբերող բոլոր օրենսդրական դրույթները բացառվում են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան ներկայացրել է 907-րդ հոդվածը լիակատար չեղարկման օրինագիծ։
Այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ժամանակավորապես կասեցվել է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի գործողությունը։ 1992 թվականին ընդունված փոփոխությունը արգելում է Միացյալ Նահանգներին պետական օգնություն տրամադրել Ադրբեջանին։






Բաց մի թողեք
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Բողոքարկումներն էլ չօգնեցին ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին, ՔՊ-ն ուղարկեց թոշակի
Բաքուն բզբզում է, իբր «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»