25/12/2025

ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հաստատմանը

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է 2025 թվականը՝ ներկայացրելով Թրամփի վարչակազմի ձեռքբերումները։

Ռուբիոն իր տեսաուղերձում խոսել է միջազգային հակամարտությունների կանխարգելման մեջ ԱՄՆ-ի դերակատարության մասին՝ անդրադառնալով նաև Հայաստանին ու Ադրբեջանին։

«Ադրբեջան և Հայաստան, մի պատերազմ, որը կարող էր սկսվել։ Դա սարսափելի կլիներ։ Մենք դա իրականացրինք»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։