ՀՀ կառավարության այսօրվա ընդունած որոշմամբ ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա: Այդ տեխնիկան անհրաժեշտ է ոստիկանական գվարդիային՝ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կիրառելու համար: Որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Եվ այսպես, հարց է առաջանում, թե ի՞նչ ահաբեկչական գործողությունների սպառնալիք է տեսնում ՀՀ կառավարությունը, և ինչո՞ւ ոստիկանական գվարդիան պետք է ահաբեկչության դեմ պայքարի և ոչ թե ԱԱԾ-ն:
Սրանք հարցեր են, որոնք առաջացան կառավարության ընդունած այս որոշումը կարդալիս: Բացի այդ, նշվում է, որ ոստիկանական գվարդիայի սպառազինության մեջ կներառվեն զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2-ը:

Եվ այսպես, փորձենք ներկայացնել, թե իրենցից ինչ են ներկայացնում այս երկու բրոնիտեխնիկաներն ու ինչի՞ համար են նախատեսված: Երկուսն էլ հակատանկային տեխնիկա են համարվում, օգտագործվում են տանկերը խոցելու համար:
Երևի կհիշեք վերջին՝ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, թե ինչպես էին մեր զինվորներն ու սպաները խիզախության առանձնահատուկ դրսևորմամբ ԲՏՌ տեսակի բրոնիտեխնիկայով թշնամու տանկերը ոչնչացնում:
ԲՏՌ-80-ը խորհրդային, իսկ այնուհետև ռուսական զրահափոխադրիչ է, որը նախատեսված է անձնակազմ տեղափոխելու, մոտոհրաձգային ստորաբաժանումների շարժունակությունը և կրակային աջակցությունը բարձրացնելու, ինչպես նաև թշնամու կենդանի ուժը, հակատանկային զենքը և թեթև զրահապատ մեքենաները ոչնչացնելու համար։
Ցամաքում այն կարող է զարգացնել ընդհուպ մինչև 80-90 կմ/ժ արագություն, իսկ ջրի մեջ՝ մինչև 9-10 կմ/ժ։
Էկիպաժը կազմում է մոտ երեք հոգի, իսկ դեսանտի թիվը՝ շուրջ յոթ հոգի: Զենք՝ 14.5 մմ KPVT գնդացիր, 7.62 մմ PKT գնդացիր։
Փամփուշտներ՝ 14.5 մմ տրամաչափի 500 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 2000 փամփուշտ։ Ինչ վերաբերում է ԲՌԴՄ-2-ին, ապա այն ավելի թեթև է, և վերջինիս մոբիլությունն է ավելի զարգացած: Էկիպաժը կազմում է չորս հոգի, անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված չէ:
Այնքան պաշտպանված չէ, որքան ԲՏՌ-80-ը: ԲՏՌ-80-ը կիրառվել է Սովետական միության կողմից նաև Աֆղանստանում, իսկ ԲՌԴՄ-2-ը հաջող կիրառություն է ունեցել իսրայելա-արաբական բախումներում և պատերազմներում:
Հարց է առաջանում, թե այս իշխանություններն ի՞նչ պատրվակով են ոստիկանության գվարդիայում ներառում այս զրահատեխնիկան, երբ կարող էին ամբողջ ծավալով ու շատ արդյունավետ օգտագործվել հենց 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն ողջ ծավալով չօգտագործվեցին:






Բաց մի թողեք
Ո՞րն է երաշխիքը, որ Անքորիջի Թրամփ-Պուտին «բանաձևը» միայն Դոնբասի կամ առհասարակ Ուկրաինայի մասին է
Առնո Բաբաջանյանի երաժշտությունը Բաքվում համարել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյան
«Make America Go Away» գլխարկները ժողովրդականության աճ են գրանցում Գրենլանդիայի շուրջ վեճի ֆոնին