Երեկ մեր հանրությունը հերթական սթրեսը տարավ՝ հավատավոր մարդիկ հուզված էին, հոգեւոր հայրերը՝ վրդովված, իրավաբանները խոսում էին ռեպրեսիաների մասին, դատավորներն աղոթում էին, որ կալանքի սանկցիաներն իրենց չմակագրվեն, դիվանագետներն ամոթից կարկամել էին։
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանը որոշել էր նոր հարված հասցնել երկրին ու Եկեղեցուն եւ իրեն քննադատած մի հոգեւորականի էլ ձերբակալել։
Եվ քանի որ մենք չունենք իրավապահ համակարգ՝ ո՛չ ԱԱԾ տնօրենը, ո՛չ ՆԳ նախարարն ու ոստիկանապետը, ո՛չ Քննչական կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը չունեն ձայնի իրավունք եւ սեփական կարծիք, այլ ծառայում են վարչապետի պաշտոնում հայտնված «բեսպրեդելշչիկին», զորքն ուղեւորվեց նախ՝ Շիրակի թեմ, ապա՝ Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածին։
Շարքային ոստիկաններին ու ԱԱԾ ծառայողներին վերապահված էր այդ գործընթացի մեջ ամենակեղտոտ դերակատարումը։ Մի կողմից նրանց ամոթանք տվող պարզ մարդիկ էին, մյուս կողմից՝ հոգեւոր հայրերը, որոնց խոսքերն ու աղոթքն առանց հուզմունքի լսել պարզապես անհնարին էր։
Հավանաբար, միայն անաստվածների հայտնի խումբն է նման տեսարաններն առանց հուզվելու դիտում եւ անգամ հաճույք ստանում այն փաստից, որ «հպարտ քաղաքացիներին» այսպիսի տառապանքներ ու ցավ են պատճառում։
Մի ժամանակ ՀՀ իշխանությունն ինչ-որ կարմիր գծեր ուներ․ եթե անգամ որեւէ քաղաքական գործչի պատժում էին, ապա նրա ընտանիքի անդամներին խնայում էին։
Որպես կանոն, կանանց շատ հազվադեպ էին բանտ ուղարկում, մանավանդ՝ մանկահասակ երեխաներ ունեցողներին։ Կալանք, մեծ ազատազրկումներ ծանր հիվանդների, հայրենիքի առաջ ծառայություններ մատուցած անձանց, հոգեւորականների նկատմամբ չէին սահմանվում։
Սրանք նման «կոմպլեքսներ» չունեն՝ ամեն ինչի պատրաստ են հանուն իշխանության։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել