Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչը, իրավաբանների կարծիքով, անօրինական է եւ հակասության մեջ է այլ օրենքների հետ:
Երեկ էլ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է. «2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու լիազորություն»։
Բայց չէ՞ որ դատավճռում գրված չէ, որ անձը պետք է հրաժարական տա, եւ ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ. Քրեական գործով դատարանը կարող է պատիժ սահմանել միայն ամբաստանյալի, այլ ոչ թե երրորդ անձանց նկատմամբ:






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան