ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի շուրջ գեոպոլիտիկ թնջուկը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ առաջիկայում ավելի ծանր իրադարձություններ են սպասվում:
Իրանում այս ամենը բնականաբար լավ հասկանում են և գոնե տեսանելի մասով աշխատում են շարքից դուրս եկած ռազմական միավորներն ու համակարգերը վերականգնել և արդիականացնել:
Ավելին, Իրանը ՀՕՊ և հատկապես ավիացիայի ու մեծ գործարքներ է անում, մեծացնում իր հրթիռային և ԱԹՍ պարկի տեխնիկական-մարտավարական հնարավորությունները:
Այս համատեքստում չեմ ուզում ավելորդ անգամ կենտրոնանալ Իրանի դեմ հարձակման այն հնարավոր հետևանքներին, որոնք ուղղակի և անուղղակի ձևով կարտահայտվեն ռեգիոնի և Հայաստանի վրա, հատկապես որ հայաստանյան իշխանությունները հեշտորեն տրվում են երրորդ երկրների քմահաճույքներին և միակ բանը որ անում են` հասարակությանը չորրորդական նշանակության հարցերի վրա կենտրոնացնելն է:
Տիգրան Աբրահամյան






Բաց մի թողեք
Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել… Առուշանյանի հայրը Գորիսում երեկվա պայթյունի մասին
ԱՄՆ փոխնախագահի այցն Ադրբեջան և Հայաստան ունի կոնկրետ նպատակ․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե