Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 21-ին ուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել՝ երկիրը կանգնած է իր պատմության ամենաբարդ ընտրություններից մեկի առաջ։
«Ուկրաինայի վրա ներկայումս ճնշումը ամենածանրերից մեկն է։ Այժմ Ուկրաինան կարող է հայտնվել շատ բարդ ընտրության առաջ․ կամ արժանապատվության կորուստ, կամ առանցքային գործընկեր կորցնելու ռիսկ։ Կամ բարդ 28 կետ, կամ ամենածանր ձմեռը և հետագա ռիսկերը։ Կյանք՝ առանց ազատության, առանց արժանապատվության, առանց արդարության։ Եվ որ մենք հավատանք նրան, ով արդեն երկու անգամ հարձակվել է»,- ասել է նախագահը։
Զելենսկին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրին՝ նշելով, որ Ուկրաինայից պատասխանի են սպասում։
«Իրականում ես արդեն տվել եմ այդ պատասխանը։ Ես՝ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի ժողովրդի կամքով ընտրված նախագահը, պարտավորվում եմ պաշտպանել Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կատարել իմ պարտականությունները ի շահ ժողովրդի և բարձրացնել երկրի հեղինակությունը աշխարհում:
Ուկրաինան չի գնա բարձրաձայն մեղադրանքների ու կոշտ հայտարարությունների, այլ հանգիստ և կառուցողական կաշխատի ԱՄՆ-ի և գործընկերների հետ՝ լուծումներ գտնելու համար։
Ես փաստարկներ կբերեմ, կհամոզեմ, այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք թշնամուն առիթ չենք տա ասել, թե Ուկրաինան է, որ խաղաղություն չի ուզում կամ տապալում է գործընթացը։ Դա չի լինելու»,- ասել է նախագահը։
Զելենսկու խոսքով՝ առաջիկա օրերին նախատեսվում է ակտիվ աշխատանք խաղաղ ճանապարհով առաջ շարժվելու ուղղությամբ։
«Ես կպայքարեմ, որպեսզի պլանի բոլոր կետերից առնվազն երկուսը բաց չթողնեն․ ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը։ Դրանք են հիմքը մեր անկախության, մեր հողի և մեր ժողովրդի»,- վստահեցրել է նա:
Զելենսկին անելու հնարավորը, որպեսզի պատերազմի ավարտը չդառնա Ուկրաինայի, Եվրոպայի և գլոբալ խաղաղության ավարտը։ Ըստ նրա, իր հույսը եվրոպացի գործընկերների աջակցությունն է:






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին