Վարելու ընթացքում հեռախոսով խոսելու համար 10 հազար դրամով տուգանվել է 32 հազար 100 մարդ:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ես իմ օգնականի հետ, երբ մեքենայով դուրս եմ գալիս, աջ եմ նայում՝ հեռախոսով խոսում են, ձախ եմ նայում՝ հեռախոսով խոսում են՝ տաքսիստ լինի, աղջիկ լինի, բոլորը խոսում են, ինչ են այդքան խոսում, լավ պետք է անպայման մեքենայի մեջից խոսե՞ն, գնացեք ուրիշ տեղ խոսեք: Սա լավ առիթ է, որ մի շարք էլեմենետներ ավելացնենք, մի շարք երկրներում վարորդական վկայականը կորցնելու ռիսկ կա հենց խախտում անելու համար: Կամ ինչ է նշանակում՝ եկեք խրախուսենք լավ վարորդներին, եկեք պարոն Թորոսյանի նկարը խփենք ամեն խաչմերուկում՝ գրենք «Մեր Արսենը»: Խրախուսելն այն է, որ ինքը խախտում չի անում, ի՞նչ խրախուսել»:






Բաց մի թողեք
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան