Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 13 շենքի բակում՝ կիսակառույց շինության տարածքում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 71-ամյա Կարապետ Հ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:







Բաց մի թողեք
Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել
Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ