Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։







Բաց մի թողեք
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին