Բաքվի «դատարանում» ավարտվեց ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատաքննությունը։
Դատական խոսքի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
Հիշեցնենք՝ Բաքվի «դատարանում» վերջին խոսքով ավելի վաղ հանդես էին եկել Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Բոլոր երեքն էլ չեն ընդունել իրենց վերագրվող և ոչ մի մեղադրանք։
Շշմելու բան է․ Հայաստանում գտնվող մարդիկ, ավելի կոնկրետ՝ իշխանական գործիչները, օրը ցերեկով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախը հռչակում են ադրբեջանական, իսկ մեր երկրի գլխին և՛ հանցագործի, և՛ ագրեսորի պիտակ կարում, իսկ Բաքվում՝ ճաղերի հետևում գտնվող մարդը, այս դեպքում՝ Բակո Սահակյանը, ադրբեջանական դատարանում հայտարարում է, որ ղարաբաղյան շարժումից մինչև Արցախում պետականության ձևավորում և ամրապնդում որևէ հանցավոր բան չի եղել, իսկ ինքն էլ մասնակցություն է ունեցել այդ պայքարին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման գործողություններին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Լևոն Մնացականյանը, ով գիտի, թե ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում և կեցվածք ունի Արցախի, ազգային ազատագրական պայքարի, պատերազմի թեմայով և պարզ է, որ ինչ էլ ասի արդեն խաղաքարտերը վաղուց բաց են, նույն Բաքվի դատարանում ՀՀ-ին ու հայ ժողովրդի շահերն է պաշտպանում` հերքում պատերազմին վարձկանների մասնակցությունը և ողջ պայքարի տրամաբանությունը դնում հայի` իր իրավունքն ու կյանքը պաշտպանելու առաջնահերթության վրա:
Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, մինչդեռ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է»։






Բաց մի թողեք
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»