Լրատվամիջոցները հրապարակել են հանդիպումից առաջ Ադրբեջանի, Գերմանիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Աննալենա Բերբոքի և Արարատ Միրզոյանի զբոսանքի կադրերը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատվիրակությունների միջև, որի ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն մոտ ապագայում կազմակերպել ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակականությունն իրականացնելու նպատակով։






Բաց մի թողեք
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի հետ. Լուսանկար