«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հանրային ստորագրահավաք է սկսել, որպեսզի Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու ուշադրությունը հրավիրի որոշ հակահայկական հրապարակումների վրա, որոնք պարունակում են պատմական աղավաղումներ, մասնավորապես, Մոսկվայում լույս տեսնող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի հոդվածների վրա, որոնք պարունակում են պատմական կեղծիքներ և ադրբեջանական պաշտոնական քարոզչությանը համահունչ թեզեր։
«Երկար տարիներ Ադրբեջանում գործող վարդապետ (արխիմանդրիտ) Ալեքսիյ Նիկոնորովը (1999-2005, 2021-2024 թթ․ Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և ադրբեջանական թեմական վարչության քարտուղար) հակահայկական գործունեություն է ծավալում։ Իր հակագիտական հրապարակումներով նա փորձում է հայկական հոգևոր և նյութական ժառանգությունն ամեն գնով ներկայացնել որպես աղվանական, կտրել հայկական, քրիստոնեական միջավայրից՝ չխորշելով անգամ Հայաստանի բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը, ադրբեջանական ներկայացնելուց։
Հայոց եկեղեցու, մշակույթի և պատմության դեմ ուղղված իր գործունեությամբ վարդապետը նպաստում է ադրբեջանական իշխանությունների՝ հակաքրիստոնեական, հակահայկական քաղաքականությանը։
Միանալով այս ստորագրահավաքին՝ մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում նման «հոգևորականների» հակագիտական, հակաքրիստոնեական ու հակահայկական գործունեության դեմ։ Հորդոր-պահանջով դիմում ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցուն․ կասեցնել վերջինիս հակահայ և հակաքրիստոնեական գործունեությունը կամ նմանատիպ գործունեության համար զրկել հոգևոր կոչումից և որակել նրան՝ որպես ալիևյան ռեժիմի քարոզչության ակտիվիստ»։ 






Բաց մի թողեք
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»