Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջեւ 2020-ին ստորագրած զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին։ Ի դեպ, նոր համաձայնագիրը ՀՀ նոր կառավարության ու ՌԴ միջև կնքվել է 2020 թ․ դեկտեմբերի վերջին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ․․․
ԲՏԱ նախարարն ասաց, որ համաձայնագրում հստակ նշված է՝ ինչ չի կարելի հնչեցնել հեռարձակման կամ եթերի ընթացքում այն հեռուստաալիքներում, որոնք գտնվում են հանրային մուլտիպլեքսում։ Իսկ ՀՀ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում է ռուսական երեք ալիք, մինչդեռ ՌԴ-ում հայկական հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում:
ԲՏԱ նախարարի խոսքով՝ փաստաթղթում նշված են խաղի կանոնները, բայց այդ կանոնների խախտման դեպքում սանկցիայի որեւէ մեխանիզմ չկա եւ հայկական կողմը փաստաթուղթը ստորագրելիս ակնկալել է, որ խնդիրները կկարգավորվեն խորհրդակցություններով։ Խորհրդակցությունների ժամանակ ի հայտ են եկել տարընկալումներ սանկցիաների, այս կամ այն հայտարարության վերաբերյալ, ասենք՝ դա խոսքի ազատության դրսեւորո՞ւմ է, թե՞ դրույթների խախտում․ «Տխրությամբ պիտի ասեմ, որ կոնսուլտացիաների մեր երկու փորձերից հետո չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ այս կամ այն արտահայտություն էքսպերտի կամ լրագրողի խախտում է։ Արձանագրել ենք, որ տարբեր կերպ ենք պատկերացնում այն ձեւակերպումները, որոնք համաձայնագրում տեղ են գտել 2020-ին, եւ հարց բարձրացրել՝ արդյոք չկա՞ անհրաժեշտություն համաձայնագիրը խմբագրելու, քանի որ այն դրույթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում, չեն աշխատում»։






Բաց մի թողեք
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով
Այդպիսի պետությունում հարցն այլևս այն չէ՝ ով է խախտում արել, այլ՝ ով է հաջորդը, ում համար «ձևը կգտնեն»
Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով