25/12/2025

Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար

Դեկտեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

ժամը 18։30-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցի չթույլատրվող հատվածով հատող հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Հայկանդուխտ Զ․-ին և 59-ամյա Սուսաննա Ա․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։