ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտ 1-ին ՔՈԳՎ է ներկայացել 18-ամյա Համիկ Խ.-ն:
Նա փետրվարի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության և դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է գլխավոր դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:






Բաց մի թողեք
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար
Արտառոց դեպք Երևանում․ Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնություն է կատարել