Պարզվել է, որ մարտի 15-ի գիշերը Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած կրակոցներից վնասվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան:
Տեղեկությունը հաստատեց Խանդանյանը: Հարցին, թե մեքենան ինչո՞ւ է գտնվել դեպքի վայրում, Խանդանյանը նշեց, որ ծառայողական մեքենան պարզապես այնտեղ կայանված է եղել և կրակոցներից վնասվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանում։ Կեսգիշերն անց բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։
Դեպքի վայրում նաև հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենան, որի վրա եղել է կրակոցի հետք։
Երևանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել երկու քաղաքացի։






Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Երևանում․ 30-ամյա տղամարդիկ տարել են 14 մլն դրամի զովացուցիչ ըմպելիք
Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ