Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է՝ հարցրել է «Հրապարակի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին։
«Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել եւ չէր կարող դնել… Խոսքը հետեւյալի մասին է՝ ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին… մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։






Բաց մի թողեք
Փորձում են Արմեն Սարգսյանի մտերիմի ձեռքից «Սեւան» հյուրանոցի տարածքը խլել
Կարպսի ջրամբարի կառուցման ձախողման մեղավորը՝ միայն չինացիներն չեն. Նիկոլ Փաշինյանը խաբել է
Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ