«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:
«Ես դիմել եմ ԱԺ նախագահին, որ, ըստ օրենքի, ծանոթանամ արձանագրություներին եւ ունենամ հնարավորություն ծանոթանալու նաեւ զեկույցին, քանի որ դա իմ օրինական պահանջն է:
Որպես նախկին պաշտոնյա, որը մասնակցել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ես իրավունք ունեմ ծանոթանալու ե՛ւ զեկույցին, ե՛ւ արձանագրություններին, որը իմ խոսքերից պետք է կազմված լինի, բայց չեն տալիս: Հուսամ՝ կտան»,- հայտնել է Դավիթ Տոնոյանը:
Մարդ, պաշտոնյա, որի լուսանկարը ոչ վաղ անցյալում ՔՊ-ական շատ պատգամավորների հեռախոսների էկրանանկարն էր, հիմա արհամարհանք է ստանում նույն ՔՊ-ականների կողմից»։






Բաց մի թողեք
Ի՞նչ ասել է «բոլորին դեմ», սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը
Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ Մանրամասներ
Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում