28/12/2025

Դերասանուհի Մարիի ամուսինը կալանավորվել է. Լուսանկար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Մարի Պետրոսյանը լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում և տեղեկացրել, որ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը):

Վերջինս կալանավորվել է: