ԵՄ դեսպանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախօրեին արված հայտարարությանը, ասել է.
«Հայաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է արդեն՝ մշակույթի անդամ է, Եվրախորհրդի անդամ է, նույն արժեքներն ենք կիսում: Կարծում եմ՝ հրաշալի հիմք կա ապագա մեր համագործակցության համար։ Մեր այս կոնտեքստում նոր գործընկերության օրակարգ ենք մշակում»։ ▫️
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, նախորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը, ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու ընտրել այն ուղղությունը, որը մեր երկրի համար առավելագույն անվտանգություն կապահովի։






Բաց մի թողեք
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ
Ֆրանսիան հակադարձում է ԱՄՆ-ին «հարկադրանքի» համար
Խորամանկությո՞ւն. Վետոները հաղթահարելու մեթոդը Եվրոպական միության ընդլայնումն է