Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հատուկ հաղորդագրությամբ նշել է Հայաստանում հայ-ադրբեջանական սահմանի «հոբելյանական»՝ 4000-րդ պարեկությունը:
Այդ արձանագրումը համընկել է Ադրբեջանից հերթական անգամ բարձրաձայնված պահանջին, որ հնչեցրել է Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը՝ հեռացնել ԵՄ դիտորդական առաքելությունը: Նա հայտարարել է, թե այդ առաքելության ներկայությունը դիտարկում են ոչ թե խաղաղության, այլ մտահոգության գործոն:
Պարզ է, որ Ադրբեջանը առաջ է մղում նոր պայման՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացում, դրա ներկայությունը համարելով խաղաղության խոչընդոտ: Հայաստանը ունի հակառակ կարծիք, որ ԵՄ դիտորդները ապահովում են սահմանային կայունություն:
Ստացվում է, որ Երևանն ու Բաքուն հանգում են իրարամերժ մի նոր կետի: Նիկոլ Փաշինյանը այդ կետում «չխցանվելու» համար Բաքվին առաջարկել է դիտորդներին հեռացնել այն հատվածներից, որոնք կլինեն սահմանազատված ու սահմանագծված:
Բայց, Հաջիևի խոսքից դատելով, Ադրբեջանը կարծես թե համաձայն չէ դրան, որովհետև նա հայտարարում է, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացում երրորդ կողմ պետք չէ, երրորդ կողմը խանգարում է, ոչ թե օգնում: «Մենք անհրաժեշտ չենք համարում երրորդ կողմի մասնակցությունը սահմանազատման գործընթացում, որն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղ պայմաններում։
Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում գործոն, որը նպաստում է խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում», հայտարարում է նա: Դա՞ է պատճառը, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում չկա որևէ նոր համաձայնություն շարունակության վերաբերյալ:
Բաքուն ԵՄ դիտորդների հարցը դարձրել է առնվազն քաղաքական սակարկության առարկա, ընդ որում՝:ոչ միայն Հայաստանի հանդեպ փաստացի յուրօրինակ շանտաժի տրամաբանությամբ, այլ նաև ուղղված Եվրոպական միությանը: Ի՞նչ կարծիք ունի այդ առնչությամբ Եվրոպական միությունը:
Երբ Հաջիևը առաջին անգամ բարձրաձայնել էր դիտորդներին հեռացնելու հարցը՝ Հայաստանում ու Ադրբեջանում սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի նախագահական ստորագրումներից հետո, հոկտեմբերի վերջին, ԵՄ խոսնակ Ստանոն ասել էր, թե պատրաստ են հարցի վերաբերյալ աշխատել Ադրբեջանի հետ:
ԵՄ-ն աշխատո՞ւմ է, կամ ինչպե՞ս է պատկերացնում այդ աշխատանքը՝ Ադրբեջանի հետ ի՞ր որևէ պայմանավորվածությամբ, թե՞ Հայաստանի որևէ պայմանավորվածությամբ, ինչը կնշանակի ավելի շուտ Ադրբեջանին բավարարող որևէ քայլ:
Սա էական հարց է, որովհետև Բրյուսելը առնվազն պետք է պատասխանատվություն ունենա կանխել այն շանտաժային տրամաբանությունը, որ առաջ է քաշում Բաքուն այդ թեմայով:






Բաց մի թողեք
Ի՞նչ է պետք, որ Եվրոպան վերջապես հակահարված տա․ 2025 թ․ ամենաշատ ընթերցված պատմությունները
Էքսկլյուզիվ․ 2025 թվականի լավագույնները. Եվրոպական խորհրդարանի հինգ կարևորագույն պահերը
«Եվրոպան պայքարի մեջ է», – պնդեց նա՝ «կայսերական նկրտումների և կայսերական պատերազմների» «անողոք» աշխարհում