27/01/2026

ԵՄ-ն կթքի – կհեռանան՝ կստանաք ․․․ Սիմոն Սարգսյան

Վերլուծաբան Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստորեն՝ Սյունիք ընտիր անունը դառնում ա TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ու հեսա՝ քիչ անց, ․․․երը կբառաչեն՝ հաղթանա՜կ։

Եվրոպական Միությունն ու ԵՄ դիտորդները, որ այսքան ժամանակ ապահովում են ոչ միայն Սյունիքի, այլև Գեղարքունիքի ու Վայոց ձորի, տո ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ դնչներիդ չի, պարտադիր Թրամփի եղբայր Էրդողանի, նրա էլ կրտսեր շնիկ Ալիևի համար ճանապարհ պետք ա տալ, որ սահուն զորքերը մտցնեն, խնդիրներ առաջացնեն Իրանի հետ ու ամբողջությամբ մեկուսացնեն համաշխարհային հանրությունից, կմնա միայն Վրաստանը։

ԵՄ-ն ա էշ, որ ռսալեզներին դեռ մարդու տեղ ա դնում, հեսա կթքեն, կհեռանան, կստանաք ․․․

Ամերիկասերների նոր ախտաբույլ կձևավորվի Հայաստանում, ովքեր երբևէ չեն եղել ԱՄՆ-ում ու անգամ չգիտեն ինչ երկիր է ․․․ Ցավոք։