«Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է: Եվ այս համատեքստում մեր համագործակցությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունքները, և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն»:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Հայաստանի և Հունաստանի վարչապետների առանձնազրույցից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Վարչապետը նշել է, որ ցանկանում է հատուկ ընդգծել Հունաստանի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, որ դիտարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը:
«Հունաստանի մասնակցությունն այստեղ շատ գնահատելի է և կարևոր»,-ասել է վարչապետը:






Բաց մի թողեք
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի հետ. Լուսանկար