Հուլիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է տղամարդու մահը:
Դեպքի փաստով Քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:
Մահացածը ՌԴ քաղաքացի է, որը կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան:






Բաց մի թողեք
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար
«Ասե՛ք կանենք՞-ից «կանենք»-ը վաղուց կարծես զեղչել է. Լուսանկարներ