25/12/2025

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին սպառնում է 6 -12 տարվա ազատազրկում

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարեց, որ ավարտել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը եւ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Հաղորդագրության մեջ նկարագրված է, թե ինչում են մեղադրվում Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը: Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացում) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնական լիազորությունները գերազանցելը):

Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Եթե այս մեղադրանքը հաստատվի եւ դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, ապա Դիանա Գասպարյանին սպառնում է 6-ից 12 տարվա ազատազրկում: