ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Bloomberg-ի սենսացիոն արտահոսքը, որը բացահայտել է, թե ինչպես են Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը քննարկել Թրամփին խաղաղության ծրագիր ներկայացնելու հարցը։
Թրամփի խոսքով՝ ինքը չի լսել ձայնագրությունը, բայց նման ցուցումներն անվանել է «ստանդարտ գործելաոչ» բանակցողների համար։
«Նա պետք է համոզի Ուկրաինային, նա պետք է համոզի Ռուսաստանին։ Ահա թե ինչ է անում բանակցողը», – ասել է նա։
Նա հավելել է, որ պատերազմը կարող է տևել տարիներ, և Ուկրաինան պետք է ձգտի համաձայնության.
«Ռուսաստանն ունի շատ ավելի շատ մարդիկ և զինվորներ։ Եթե Ուկրաինան կարողանա համաձայնության գալ, դա լավ կլինի երկու կողմերի համար էլ»։






Բաց մի թողեք
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»