Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը.
«Երկու օր առաջ խոսում էի մերձավորարևելյան «փասիանսում» Ֆրանսիա-Թուրքիա հնարավոր դասավորության մասին՝ ելնելով այն իրողությունից, որ Սիրիայի նոր նախագահ Ալ Շարաայի Թուրքիա այցից և Էրդողանի հետ հանդիպումից երկու օր անց Շարաայի հետ հեռախոսազրույց է ունենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
Եվ ահա, դրանից երկու օր անց էլ կայանում է Մակրոն-Էրդողանն հեռախոսազրույցը: Նրանց վերջին հեռախոսազրույցը դեկտեմբերի 18-ին էր, սիրիական իրադարձությունների թեմայով, երբ Սիրիայում նոր էր տեղի ունեցել «ասադափոխությունը»:
Ի՞նչ կարող էին քննարկել Մակրոնն ու Էրդողանը՝ Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ հաջորդական շփումներից հետո՝ նախ Էրդողանը, հետո Մակրոնը, իսկ հետո նրանք շփվում են իրար հետ:
Այդ հաջորդականությունը վկայում է, որ Մակրոն – Էրդողան հեռախոսազրույցը ավելի շուտ ինչ-որ համաձայնությունների մասին է, քան հակառակը: Տպավորություն է, որ Ալ Շարաային նույնիսկ որոշակի կապող օղակ է եղել նրանց միջև, առնվազն այդ դրվագում:
Հարցն այն է, թե ինչ ժամանակի ու տարածության համար է այդ «կապը», որովհետև մեզ համար, թերևս, էական է՝ այն «կհասնի՞» Կովկաս, թե՞ ոչ»:






Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով