Մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։
Ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ առանձին հրավիրված են Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա մասնակցել։ «Այդ նույն ժամանակ Ադրբեջանում անցկացվում են Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։






Բաց մի թողեք
«Բավական է»․ Վենեսուելայի ժամանակավոր նախագահը՝ Վաշինգտոնին. Լուսանկար
ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի` Պետրա Բայրը. Լուսանկար
ԵՄ-ն հետաքննություն է սկսել Grok AI չաթբոտի նկատմամբ