Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն: Հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից:
«Քվանտի» վրա հարձակումը կարող է ունենալ երկու պատճառ՝ մեկը, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ազգային մտածելակերպով աշակերտներ դաստիարակող դպրոցը, կամ՝ որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել «Քվանտը», որպեսզի դաշտն ազատի այլ մասնավոր դպրոցների, օրինակ՝ ԱՅԲ-ի համար:
Հիշեցնենք, որ «Քվանտը» Հայաստանի առաջին մասնավոր դպրոցն է, և վերջին 30 տարին միջազգային դպրոցական օլիմպիադաներից բերված մեդալների 67 տոկոսը Հայաստան են բերել «Քվանտի» աշակերտները:






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան