Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 8-ին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով՝ ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով ութ մարդ վիրավորում է ստացել:
ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Վիրավորները 8-ն էին, նրանք «Մուրացան» հոսպիտալ էին տեղափոխվել Սիսիանից:
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։






Բաց մի թողեք
Թեժ պայքար է սկսվել նոր ու անբուժելի վիրուսի դեմ, որ չտարածվի աշխարհում
Բռնկվել է անբուժելի վիրուս, որը կարող է համաճարակ առաջացնել
8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն