Վերջին տարիներին իրականացվող քաղաքական հետապնդումների, անմեղ մարդկանց շինծու մեղադրանքներով, իսկ իրականում` Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանավորելու ու դատելու ամենաբացասական կողմն այն է, որ այլեւս ոչ ոք չի հավատում քննչական մարմինների հարուցած, քննած վարույթներին, այդ վարույթներով անցնող մարդկանց մեղավորությանը:
Հրապարակ թերթը գրել է․ Իրավապահ համակարգն ինքն իրեն այնքան է վարկաբեկել, որ ոչ մի հաղորդագրության, ոչ մի վարույթի, ոչ մի մեղադրանքի ու դատավճռի հասարակությունն այլեւս լուրջ չի վերաբերվում: Անգամ այն մեղադրանքներին, որոնցում քաղաքական կոմպոնենտ չկա:
Որովհետեւ, երբ քննիչը, դատավորը, դատախազը մեղք են գործում իրավաբանության դեմ, եւ մեկ անմեղ նախադասություն արտասանած գործարարին 7 ամիս պահում են բանտում, երբ 8 տարի առաջ ինչ-որ մեկի ուսապարկում գտած թմրանյութի համար Փաշինյանի չսիրած սրբազանին են կալանավորում, երբ իշխանափոխության շարժում ձեռնարկած մեկ այլ սրբազանի են մեղադրանք առաջադրում, այլեւս ոչ ոք չի հավատում, որ այդ նույն քննիչը, դատավորն ու դատախազն ի վիճակի են նորմալ գործ քննելու, օբյեկտիվ մեղադրանք առաջադրելու կամ դատավճիռ կայացնելու:
Իր կամքով ու քմահաճույքով գործեր հարուցող իրավապահներին Նիկոլ Փաշինյանը շատ վատ «ծառայություն» մատուցեց` հեղինակազրկեց նրանց աշխատանքն ու վարկաբեկեց նրանց կառույցները, որոնք արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեին երկրում:
Այդ կառույցները դարձրեց վարչապետին կից գրասենյակներ, որոնց ղեկավարներն իր ենթականերն են` հակառակորդների դեմ պայքարում իր օգնականները:
Ուստի մարդիկ չեն հավատում ոչ միայն նախկին, այլեւ անգամ ներկա իշխանության ներկայացուցիչների դեմ հարուցված վարույթներին` Դիանա Գասպարյան, ՊԵԿ նախկին նախագահ Վախթանգ Միրումյան:






Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել Մայր Աթոռում, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար
Մեր հավատացյալներն ավելի շատ են լինելու, եւ այն լինելու է իշխանության համար զսպաշապիկ