26/12/2025

Լրագրողը տուժող է ճանաչվել, մնում է հայտնաբերեն հրոսակներին․ Լուսանկար

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռը 10 տիրադավ եպիսկոպոսների առաջնորդությամբ գրոհելու օրը, ինչպես տեսանք, գրոհայիններն աննախադեպ ագրեսիվ էին նաեւ լրագրողների նկատմամբ, շատերին հրմշտել են,ոմանց հարվածել, վիրավորել:

NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գեւորգյանը եւս մասնագիտական պարտականությունները կատարելիս մի քանի ցուցարարների հարձակմանն է ենթարկվել, հարվածներ են հասցրել նրան, վիրավորել, այս ամենը տեսագրվել է:

Անի Գեւորգյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Տեղեկացանք, որ վարույթ է հարուցվել, լրագրողը տուժող է ճանաչվել, մնում է հայտնաբերեն հրոսակներին։ Բնական է, որ չեն հայտնաբերի, ինչպես բազում դեպքերով, երբ տուժողները իշխանական չեն։

Լրագրողը տուժող է ճանաչվել