«Հայաստանն ու Ադրբեջանն են խաղաղության պայմանագիր ստորագրող կողմերը, ստորագրումը կախված է նրանցից»,- ասում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Դա ըստ էության՝ տարբեր ժամանակներում տարբեր ձևակերպումներով արտահայտում են բոլոր միջազգային դերակատարները: Եվ նրանք, իհարկե, իրավացի են՝ ստորագրողները Հայաստանն ու Ադրբբեջանն են: Բայց այդ երկու կողմից կախված է խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլ ոչ թե խաղաղությունը:
Խաղաղության կողմերը Կովկասում, ինչպես մի շարք այլ ռեգիոններում, Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, որոնք պայքարում են աշխարհակարգի վերաձևման, ազդեցության գոտիների վերաբաժանման, տնտեսական ենթակառուցվածքների ու ռեսուրսների վերաբաշխման համար: Նրանցից է կախված խաղաղությունը Կովկասում և գործնականում առանձին վերցրած բոլոր ռեգիոններում:
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ստորագրել տարբեր տեքստեր, բայց այդ տեքստը որևէ ուժ չի ունենա, եթե իր հետևում չունի աշխարհաքաղաքական փոխհամաձայնություն և պայմանավորվածությունների, աշխարհակարգային համաձայնությունների վրա հիմնված ուժերի բալանս:
Երբ, օրինակ, օգտագործվում է արտահայտությունը, թե ոչինչ համաձայնված չէ, քանի դեռ համաձայնված չէ ամեն ինչ, ապա դիվանագիտական այդ խոսույթը տարածել է գործնականում համաշխարհային շախմատային խաղատախտակի վրա ամբողջապես՝ ոչ մի առանձին վերցրած ռեգիոնում հարաբերությունների և ուժերի բալանսը որոշված չէ, քանի դեռ դա որոշված չէ բոլոր առանցքային ռեգիոններում:
Սա է պատկերը, որ հարկ է նկատի ունենալ խաղաղության հեռանկարները դիտարկելիս՝ զերծ մնալով ավելորդ պատրանքներից կամ ցանկալին իրականության տեղ ընդունելուց, ինչը սպառնում է հիասթափությամբ կամ հուսախաբությամբ:






Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում