Խնդիրը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում առաջացել է Կարմիր ծովում համաշխարհային ինտերնետն ապահովող մալուխների վնասման պատճառով։
Այս մասին հայտնել է հոնկոնգյան պրովայդեր HGC Global Communications Limited-ը։
Նշվում է, որ Կարմիր ծովում մալուխները վնասվել են Եմենի հութիների կողմից: Վնասված մալուխներին բաժին է ընկնում համաշխարհային տրաֆիկի 25 տոկոսը:
Այժմ հարձակման հետևանքները վերացվում են։
Որոշ կանխատեսումների համաձայն՝ մալուխներն ամբողջությամբ կվերականգնվեն միայն 8 շաբաթ անց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ:
Սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է, սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ:
«Meta» («Ֆեյսբուք») ընկերության հաղորդակցության տնօրենը գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում։
«Մենք տեղյակ ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը խնդիրներ է առաջացրել մարդկանց մոտ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ:
Սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է, սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ:






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 26-ի աստղագուշակ․ Ձեր ինտուիցիան կօգնի ձեզ կողմնորոշվել անսովոր իրավիճակներում
ՔՊ հանգուցյալ պատգամավորի կինը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու է․ Լուսանկար
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան սահմանափակվելու է միայն Երևան այցով