10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

«Կիա»-ն կիսակողաշրջվել է. վարորդը հանկարծամահ է եղել, թոռներից մեկը՝ հոսպիտալացվել․ Լուսանկար

Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ավետիս Ք.-ն իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել հետիոտնի մայթով և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի մոտ։

Վթարի հետևանքով վարորդը և 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, որը սակայն ճանապարհին մահացել է։

Ուղևորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, մյուսին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները եղել են նրա թոռնիկները։