Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ փռված հայկական գորգը ապշեցրել է բրիտանական The Guardian-ի լրագրողին:
«Առանձին նշեմ. կարող եք ուշադրություն դարձնել այս ցնցող գորգին, որը փռել էին ԱՄՆ փոխնախագահի համար Երևանի օդանավակայան ժամանելուն պես։ Ցավոք, ես չգիտեմ դրա ամբողջ պատմությունը (խնդրում եմ կիսվեք, եթե գիտեք), բայց… պարզապես նայեք այս գեղեցկությանը»,- գրել է լրագրողը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմերով։
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։


Բաց մի թողեք
Բյուրեղավանում բնակիչների թունավորման համար Փաշինյա՞նն է մեղավոր․ վարչապետի խոստովանությունը
Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարևոր դեր ունեն Վրաստանի տարանցիկ ներուժի զարգացման գործում․ Կոբախիձե
Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը