Փետրվարի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ֆորդ» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկն էլ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



Բաց մի թողեք
Այսօր ՀՀ կառավարությանը նվիրել են թթվային ջրեր, այն, ինչը կստացվի Ամուլսարի արդյունքում․ Լուսանկար
ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին
Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը. Էդգար Շաթիրյան