27/12/2025

Կրեմլում հիասթափված են Ուկրաինայի խաղաղության պլանից

Ռուսական կողմը դժգոհություն է հայտնել Ժնևում Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո ձևավորված՝ Ուկրաինայի հարցով «խաղաղության ծրագրի» թարմացված տարբերակի կապակցությամբ, հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության հրապարակումը տեղի է ունեցել Աբու Դաբիում ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի և Ռուսաստանի պատվիրակության հանդիպումների ֆոնին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դրիսկոլը մտադիր է ռուսական կողմին ներկայացնել թարմացված փաստաթուղթ, որը պատրաստվել է ամերիկյան «խաղաղության ծրագրի» 28 կետից բաղկացած փաստաթղթի հիման վրա։

Ժնևում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո այն կրճատվել է մինչև 19 կետ՝ վերացնելով ամենավիճահարույց դրույթները։

Միաժամանակ, ինչպես ընդգծում է գործակալությունը, Ռուսաստանի ներկայացուցիչները վերանայված տարբերակը համարել են «անհեռանկարային»։

Աղբյուրները Politico-ին հայտնել են, որ «Ուկրաինայի տարածքի հետ կապված այլ զգայուն հարցեր հանվել են ծրագրից։ Առավել վիճահարույց կետերը նախատեսվում է քննարկել ղեկավարության մակարդակով։