26/12/2025

ՀԱԿ-ը հրավիրում է տարվա վերջին կիրակնօրյա պատարագին

Մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ հաջորդ կիրակի` դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը որոշել է վճռական գրոհ իրականացնել Մայր Աթոռի վրա:

Դեկտեմբերի 18-ին 10 տիրադավների կազմակերպած գրոհը հիմնական գրոհի նախերգանքն էր, որով ստուգում էին, թե ինչքան մարդ դուրս կգա ի պաշտպանություն եկեղեցու, որ իմանան` ինչքան շրջիկ թափառախումբ եւ ինչքան ոստիկան բերեն, որ Մայր Աթոռը գրավեն:

Թերեւս այդ լուրերն են պատճառը, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել. «Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր աջակիցներին և համակիրներին մեզ հետ միասին մասնակցելու դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող այս տարվա վերջին կիրակնօրյա պատարագին»։